ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ինչպե՞ս զերծ մնալ ամանորյա թունավորումներից
Շուկայում վաճառված սատկած ձիու մսի օգտագործման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հինանդանոց դիմողներ չեն եղել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հանրապետության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: «Ես համոզված եմ, որ այդ միսը օգտագործող չի եղել: Այն անմիջապես հանվել է վաճառքից»,-ասաց մասնագետը:
Հիշեցնենք, որ երեկ ԳՆ սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը հայտարարել էր, որ ուսումնասիրություն է կատարվել Երևանի Կոմիտասի և Գումի շուկաներում, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում` սատկած խոշոր եղջերավոր անասունների և ձիու մսի վաճառք: Սատկած ձիու միս վաճառողը տուգանվել է 400 հազար դրամ:
Այս օրերին տոներին ակտիվորն պատրաստվող ու առատորեն սննդամթերք գնող, ուտեստներ պատրաստող ազգաբնակչությանը գլխավոր վարակաբանը զգոնության կոչ արեց, միաժամանակ կատակով նկատելով. «Մարդ կա տարին էդ մի օրն է ուտում»:
Բժիշկը քաղաքացիներին խորհուրդ տվեց սնունդը գնելիս անպայման ստուգել պիտանելիության ժամկետը, որակը, «որովհետև դուք տեսնում եք վերջին օրերին թե Ռուսաստանում, թե մեզ մոտ շուկայում հաճախ հայտնվում է օգտագործման համար ոչ պիտանի սննդամթերք: Ես կոչ կանեմ նաև անբարեխիղճ վաճառք իրականացնողներին, որ նման բաներ չանեն: Մեր երկիրը փոքր է, անմիջապես կբռնվեն»:
Նշենք, որ ամեն տարի տոներին ընդառաջ Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս մի շարք խորհուրդներով, Ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար նախարարությունն առաջարկում է.
- սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին,
- աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ,
- զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում նախապես դրանք եռացնել 20-25 րոպե,
- սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում,
- համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում սննդամթերքը չօգտագործել,
- սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն